ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 15 սեպտեմբեր 2019-ի Խաչվերաց է, այսինքն Տօն՝ վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:

Արարատ մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնին առիթով, համանուն մատուռում կիրակի 15 սեպտ. 2019-ին կէսօրից յետոյ ժամը 4:30-ին մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի ունենալու է աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան: Պատարագելու է Արժ. Տ. Արիստակէս Քհնյ. Շահմիրեանը:

Կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ս. Պատարագի՝ ժամը 4:30-ին
Քարոզ՝ ժամը 5:30-ին
Անդաստան՝ ժամը 6։00-ին

Երկուշաբթի 16 սեպտեմբեր 2019, յիշատակ մեռելոց է:

Կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ ներկայ լինեն վերոյիշեալ կրօնական արարողութեանց հաղորդւելու համար խաչի ու խաչեալի խորհրդով: