Արաքահայութիւնը ընդառաջ է գնում՝ Իսլամական Յեղափոխութեան յաղթանակի տարեդարձին

Համաձայն Իրանի լրագրողների ակումբի հաղորդման, Արաքի հայոց եկեղեցա-դպրոցական խորհրդի ատենապետ Վարդան Պօղոսեանն ասաց. «Արաքի հայութիւնը բահմանի 12-ի՝ փետրւարի 1-ի, առաւօտեան ժամը 9:33-ին եկեղեցիների զանգերի ղողանջով և Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցում կրօնական արարողութեան մասնակցելով մեծարելու է իսլամական յեղափոխութեան մեծ առաջնորդ լուսահոգի Էմամ Խոմէյնու Իրան ժամանելու պատմական պահի տարեդարձը»:

«Կրօնական փոքրամասնութիւնների մի խումբ ներկայացուցիչներ իսլամական յեղափոխութեան այգաբացի տասնօրեակի կապակցութեամբ այցելելով գերեզմանատուն ծաղիկներ են տեղադրելու Սրբազան պաշտպանութեան շրջանի նահատակների շիրիմներին, իսկ այցելելով Խոմէյնում գտնւող Էմամ Խոմէյնու պատմական տունը յարգելու են լուահոգի էմամի յիշատակը»,-ասաց Վարդան Պօղոսեանը:

Վարդան Պօղոսեանը այգաբացի տասնօրեակը շահական վարչակազմի դէմ պայքարում իրանցի կանանց ու տղամարդկանց անձնուրացութեան ու քաջութեան յիշատակի մեծարումը համարելով, նշեց. «Իրանահայութիւնը իսլամական յեղափոխութեանը յաջորդած շրջանում տարբեր ասպարէզներում պաշտպանել է յեղափոխութեան իդէալներն ու արժէքները և Սրբազան պաշտպանութեան ութ տարիներին նահատակներ է նւիրաբերել իր հայրենիքին»:

Արաքի հայոց եկեղեցա-դպրոցական խորհրդի ատենապետը մի խումբ հայերի արեան տւչութիւնը, հաշմանդամներին ու տարեցներին այցի գնալն ու նրանց նւէրներ յանձնելը, Թեհրանի հայոց թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ միասին լուսահոգի Էմամ Խոմէյնու դամբարան այցելութիւնն ու ծաղկեպսակի տեղադրումը և բահմանի 22-ի՝ փետրւարի 11-ի մեծ քայլարշաւին մասնակցութիւնը նահանգի այգաբացի տասնօրեակի շտաբի կրօնական փոքրամասնութիւնների կոմիտէյի ծրագրերից համարեց:

Աղբիւրը՝ www.yjc.ir
Թագմանեց՝ Ռ. Մարգարեանը