Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. Աստւածածնի Վերափոխման Տօնը Թեհրանի Եկեղեցիներում

Թւականիս կիրակի 18 օգոստոսի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի առիթով հանդիսաւոր Ս. պատարագ:

Ս. Աստւածածին եկեղեցում պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Իր քարոզում Սրբազան Հայրը խօսելով Աստւածամօր ինքնութեան եւ տիպարի մասին, շեշտեց՝ «Մենք, որպէս Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու ցաւակներ, Աստւածամօր մէջ տեսում ենք իր հաւատքը, աննահանջ և անխորտակ այն հաւատքը, որով Ինքը կարողացաւ Իր կեանքն ապրել, համաձայն Աստծոյ պատւիրաններին»: «Երեք հիմնական առաքինութիւններ Աստւածամօր կեանքում մեզ յայտնի են՝ առաջինն իր ունեցած աննահանջ հաւատքն է, երկրորդ՝ Իր սէրն իր Որդուն և ողջ մարդկութեան հանդէպ և այդ սիրոյն որպէս արտայայտութիւն, նա կարողացաւ հանդիսանալ ամբողջ մարդկութեան մայրը: Իսկ երրորդ՝ Իր մօտ կար Աստւածային այն յոյսը, որ ինքն անընդհատ իր Որդու կողքին պիտի լինի և այսպիսով եղաւ մայրը Քրիստոսի ողջ եկեղեցու» յաւելեց Սրբազան Հայրը:

Խաղողօրհնէքի արարողութեան իմաստի մասին Սրբազան Հայրը բացատրեց՝ «Խաղողը Քրիստոնէական հասկացողութեան մէջ նւիրական այն պտուղն է, որից գինի է պատրաստւոմ և գինին մատուցւում է Ս. Խորանի վրայ և խորհրդանշում է Քրիստոսի անարատ արիւնը»:

Քարոզի աւարտին Սրբազան Հայրը գնահատանքի խօսք ուղղեց Ս. Աստւածածին Եկեղեցու եկեղեցական խորհրդին, իրենց ծառայական աշխատանքների համար:

Բոլոր եկեղեցիներում, Ս. պատարագի աւարտին, կատարւեց նաև աւանդական խաղողօրհնէք: Բոլոր եկեղեցիներում մեր հաւատացեալ ժողովուրդը խուռներամ բազմութեամբ մասնակցել էր եկեղեցական արարողութեանը, որոնք Ս. հաղորդութիւն ստանալուց յետոյ նաև օրհնւած խաղողն էլ ստացած՝ ուրախութեամբ իրենց տները վերադարձան:

Այս առիթով ուզում ենք յատուկ կերպով գնահատել նաև եկեղեցիների եկեղեցական խորհուրներին, որոնք շատ գեղեցիկ ու պատշաճ կերպով պատրաստել էին խաղողները, ինչպէս նաև զարդարել էին բակում զետեղւած սեղանները, որտեղ օրհնւելու էին խաղողները:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ