Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Իրանահայ երիտասարդ՝ Նորվան Դիլիան Բեհբուն ոսկեայ մեդալ է շահել Սէուլի համաշխարհային գիտական մրցոյթում

Ուրախութեամբ տեղեկացել ենք, որ իրանահայ երիտասարդ Նորվան Դիլիան Բեհբուն, ոսկեայ մեդալ է շահել Սէուլում անցկացւած աշխարհի գիւտարարութեան եւ ստեղծագործական համաշխարհային 8-րդ օլամպիադայում:

Թւականիս յուլիսի 25-ից 27-ը հարաւային Կորէայի Սէուլում կայացաւ աշխարհի գիւտարարութեան եւ ստեղծագործական 8-րդ օլամպիադան, որին մասնակցել էր Իրանից երիտասարդ գիւտարարների խումբը, անդամակցութեամբ իրանահայ Նորվան Դիլիան Բեհբուի: Յատկանշական է, որ Իրանի հաւաքականի երիտասարդները մրցակցելով աշխարհի 22 երկրների հաւաքականների հետ, շահել են 8 ոսկեայ մեդալներ եւ երկու մասնաւոր պարգեւներ:

Նորվանը ոսկեայ մեդալը եւ պատւոգիրը շահել է մեխանիկի եւ մեգաթրոնիկի ոլորտում իր պատրաստած ռոբոտի շնորհիւ, որը կարող է շարժւել ցամաքում եւ ջրում:

Նորվանը ծնւել է 2005 թւականի օգոստոսի 11-ին Թեհրանում, տարրական ուսումը ստանալով «Ռոստոմ» տղայոց դպրոցում, իսկ միջնակարգը աւարտել է ոչ-հայկական «Թաֆաքոր սեֆիդ» դպրոցում: Նրան միշտ էլ հետաքրքրել է իր մեծ հօր աշխատանքը՝ տեխնիկական ճարտարագիտութեան ոլորտում եւ ինքն եւս հակւել է դէպի մեգաթրոնիկ: Նա իր նախագծած ռոբոտների շնորհիւ բազմիցս է մասնակցել միջազգային մրցութիւնների, ինչպէս 2018-ին Կուալալամպուր, 2019-ի ապրիլին Շանհայ, շահելով արծաթէ մեդալ եւ Սէուլի վերջին մրցոյթը, որտեղ նա շահել է ոսկեայ մեդալ, պարծանք հանդիսանալով Իրանի եւ հայ համայնքի համար:

Իրանական պատւիրակութեան մասնակցութեան մասին Իրանում, աշխարհի գիւտարարութեան հոգեմտաւոր կազմակերպութեան ներկայացուցիչ Մեհրան Խոսրովանիի հաւաստմամբ, իրանցի ուսանողները Սէուլ են մեկնել «Սինա» աշակերտական նախագծերի միջազգային փառատօնի հովանաւորութեամբ:

Իրանի հաւաքականի կազմը մասնակցել է հետեւեալ բնագաւառների մրցութիւններին, ինչպէս՝ քիմիա եւ սարքաւորումներ, էլեկտրոնիկ եւ էլեկտրաէներգիա, մեխանիկ եւ մեգաթրոնիկ, մետալոգիա, եւ բժշկական սարքաւորումների ճարտարագիտութիւն:

Լուրը «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com