Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Երկուշաբթի 22 յուլիս 2019-ի առաւօտեան, հրաւէրովը թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ՝ Քրիստոնէական Դաստիարակութեան Գրասենեակի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի, տեղի ունեցաւ Կրօնական Խորհրդի, Քահանայից Դասի եւ եկեղեցիների եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների ժողով։

Ժողովի սկզբում Սրբազան հայրը ողջունեց ներկաներին եւ իրենց ուշադրութեան յանձնեց եկեղեցական արարողութիւնների ընթացքին տեղի ունեցող անկարգութիւնների մասին։

Ա.- Կարեւորութեամբ շեշտւեց հարս ու փեսայի եւ ծնողների ժամադրութիւն յարգելու պարագան, առաջքը առնելու համար որեւէ խանգարումի։

Բ.- Քահանայ հայրը տւեալ եկեղեցում խորհրդի կատարումից առաջ կարեւորութեամբ յայտարարի՝

1) Պատշաճ ձեւով ներկայ գտնւել արարողութեանը։
2) Բջջային հեռախօսը անջատել եւ երբեք բջջայինով չնկարել։
3) Պսակից յետոյ միայն մէկ-երկու նկար հարս ու փեսայի, իսկ կողմնակի մարդկանց նկարել եկեղեցական բեմի առջեւ բացարձակապէս արգելւած է։

Գ.- Ոչ քրիստոնեաների մուտքը եկեղեցի, հոգեհանգստեան արարողութեան պարագային միայն թոյլատրելի է, այն էլ շատ մօտիկ հարեւանների եւ գործակիցների պարագային։

Դ.- Սրբազան հայրը կարեւորութեամբ շեշտեց քահանայ հայրերի եւ եկեղեցական խորհուրդների ներկայութիւնն ու համագործակցութիւնը եկեղեցական խորհուրդ-արարողութիւնների կատարման ընթացքին։

Ե.- Ոչ քրիստոնեայ լուսանկարիչների մուտքը եկեղեցական արարողութիւնների պահին խստիւ արգելւում է։

Զ.- Եկեղեցական արարողութիւնների ընթացքին նկարելու իրաւունք տրւած է միա՛յն նրանց, ովքեր ունեն Առաջնորդարանից յատուկ կնքւած քարտ։

Դիւան Թ.Հ.Թ. Կրօնական Խորհրդի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ