Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հոգեհանգստեան Արարողութիւն

Կիրակի 21 յուլիս 2019-ի առաւօտեան, յաւարտ Ս. եւ անմահ պատարագի, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, 2009 թւականի 15 յուլիսին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

Կրօնական արարողութեանը նախագահեց եւ այս առիթով քարոզեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Հոգեհանգիստից առաջ Առաջնորդ Սրբազան հայրը յաւուր պատշաճի իր քարոզի մէջ անդրադարձաւ 10 տարիներ առաջ, 168 անմեղ ճամբորդների մահւան մասին, որոնցից 48-ը մեր Հայոց Առաքելական Եկեղեցու զաւակներն էին:

Սրբազան Հայրն իր քարոզի մէջ շեշտեց՝ «Այսօր յատուկ հոգեհանգիստ ենք կատարելու մեր գաղութի ամենադժւար և ամենածանր պատահարի զոհ գնացած 48 հայորդիների համար: Սոյն վթարին զոհ գնացին նաև մօտաւորապէս 120 իրանցի հայրենակիցներ: Այդ ահաւոր աղէտից բոլորս ցնցւեցինք: Մինչև հիմա էլ երբ յիշում ենք այդ օրերը, տագնապում ենք: Այդ տագնապը մեզ համար առիթ է, որ մենք մտածենք նրանց յիշատակի և հոգիների մասին և աղօթենք միևնոյն ժամանակ նրանց համար»:

Սրբազան Հայրը շարունակեց՝ «Այդ օրերին նրանց կոչեցի՝ ՛՛Կարօտի զոհեր՛՛, որովհետև կարօտով գնում էին Հայաստան, իրենց հայրենիքը տեսնելու և վայելելու երկրաւոր այն բարիքները, որոնք Աստւած մեզ համար ստեղծել է: Բայց կատարւեց անսպասելին և ահաւորը»: «Այժմ փառք ենք տալիս Աստծուն, որ Իր Աստւածային զօրութեամբ և Իր յատուկ ձևերով մխիթարեց մեզ և մխիթարում է. զօրացրեց մեզ և զօրացնում է: Հաւատում եմ, որ սա քրիստոնէական վեհ հաւատքի, սիրոյ և յոյսի արդիւնքն է: Հաւատք, որ մեզ կառչում է մեր կոչումին. սէր, որ մեզ մղում է մեր ննջեցեալների յիշատակով ապրելու և յոյս, որով մենք յուսում ենք, որ մենք էլ մի օր միանալու ենք իրենց»:

«Աղօթում եմ, որ Աստւած նրանց հոգիներն իր երկնային սուրբ խորաններում հանգչեցնի և նրանց ընտանեկան պարագաներին, նաև մեզ բոլորիս, շարունակի մխիթարութիւն և զօրութիւն, որպէսզի դրանցով մենք հասնենք Ս. Երրորդութեան յաւիտենականութեան: Այս առիթով աղօթում ենք նաև Իրանի և Իրանի ազնիւ ժողովրդի կեանքի խաղաղութեան և բարորութեան համար» - եզրակացրեց Սրբազան Հայրը:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ