ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու խոր յուզումով ուզում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնել, որ սրանից տասը տարիներ առաջ 15 Յուլիս 2009 թւականին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացին 168 ճամբորդներ, որոնցից 50-ը մեր Հայոց Առաքելական Եկեղեցու զաւակներն էին։

Այս առիթով յատուկ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւելու նախագահութեամբ՝ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կիրակի 21 Յուլիս 2019-ին յաւարտ Ս. եւ անմահ պատարագի։

Աղօթում ենք աւիավթարի զոհ գնացած մեր ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար ու նաեւ Իրանի մեր սիրելի երկրի խաղաղութեան, զարգացման եւ բարգաւաճման համար։

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի, ամէն:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ