Դասախօսութիւն՝ «Առողջ սննդակարգ տարեցների համար» և արեան շաքարի անվճար ստուգում Հայոց Ազգային «Ա. Աւետիսեան» Բուժարանում

Յունիսի 25, 2019 թւին, Հայոց Ազգային «Ա. Աւետիսեան» բուժարանում, տեղի ունեցաւ արեան շաքարի անվճար քննութիւն:

Եթէ ստուգւողների արեան շաքարը նոռմալից բարձր էր գրանցւում, ստուգւում էին նաև երկու ժամ նախաճաշից յետոյ և ստանում անհրաժեշտ խորհրդատւութիւններ:

Ծրագրի ընթացքին նախատեսւած էր դասախօսութիւն, «Առողջ սննդակարգ տարեցների համար» խորագրով, սննդակարգի մասնագէտ՝ տկն. Անահիտ Գրիգորեանի միջոցով:

Դասախօսութեան ընթացքին, տկն. Գրիգորեանը նաև խօսեց տարբեր սննունդների վիտամինների մասին, ապա բացատրեց թէ օրւայ ընթացքին ինչպիսի սնունդ պէտք է ընդունւեն:

Ծրագրի աւարտին, բուժարանի կողմից պատրաստւած համապատասխան բացիկներ յանձնւեցին մասնակցողներին:

«Ա. Աւետիսեան» Հայոց Ազգային բուժարանի Խնամակալ մարմին և տնօրէնութիւն