ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, այսօր կիրակի 14 Յուլիս 2019-ի առաւօտեան կանուխ ժամերին մեկնեց Քամբոտիա - Փնոմ Բէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր Վարչութեան տարեկան հերթական ժողովին 16-19 Յուլիս 2019-ին։

Ասիայի Եկեղեցիների Խորհրդի մաս է կազմում Իրանի Հայոց Եկեղեցին, որ իր գործօն մասնակցութիւնն է բերում նոյն խորհրդի աշխատանքներին։

Յայտնենք որ նոյն խորհուրդը 2018-ի իր հերթական նիստը գումարեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կենտրոնում՝ Անթիլիաս 1-4 Յուլիս 2018-ին։

Թեմիս առաջնորդը մնայուն անդամ է Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր Վարչութեան ներկայացնելով Իրանի Հայոց Եկեղեցին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը։