Միջոցառում տարեցների համար Ֆադաք այգում

Յուլիսի 8, 2019 թւին, Նարմաք քաղաքամասի Ֆադաք այգում, Զարքեշ քաղաքամասի առողջապահութեան կենտրոն ( خانه سلامت زرکش) –ի համագործակցութեամբ, տեղի ունեցաւ ծրագիր տարեցների համար: Սոյն ծրագրին մաս էր կազմում նաև «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանը:

Ծրագրի ընթացքին, բուժարանի տաղաւարի այցելուներին համապատասխան տեղեկութիւններ, թէ՛ բուժարանի գործնէութեան կապակցութեամբ և թէ՛ ընդհանուր առողջապահութեան խորհուրդներ տրւեց:

Ծրագրի ընթացքին «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի տաղաւար այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի ընդհանուր առողջապահութեան տնօրէն՝ դոկտ. Զէյնաբ Նասիրին, քաղաքապետարանի 8-րդ շրջանի սոցիալական տնօրէն՝ պրն. Ամիրաբադին և առողջապահութեան գրասենեակի տնօրէն՝ պրն. Եաւարին, նոյն շրջանի 2-րդ թաղամասի սոցիալական գրասենեակի տնօրէն՝ պրն. Ալի Բախշին, որոնց հակիրճ ներկայացւեց բուժարանի աշխատանքները և «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանն արժանացաւ բարձր գնահատանքի:

Ծրագրի ընթացքին, ներկաներին յանձնւեցին տարեցների խնդիրների վերաբերալ պատրաստւած համապատասխան բացիկներ նաև բուժարանի գովազդային թերթիկներ:

 «Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանի Խնամակալ մարմին և տնօրէնութիւն