«Հայաստանի Հանրապետութեան 100 ամեակ»-ին նւիրւած գիտելիքների Մրցութեան առաջնութիւն շահած աշակերտների գնահատում

Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի դաստիարակչական յանձնախումբը, չորեքշաբթի, 2019 թւի յուլիսի 3-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Մատուռի շրջափակում, կազմակերպել էր գնահատման ծրագիր-արշաւ, «Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած գիտելիքների մրցութեան առաջնութիւն շահած աշակերտների մասնակցութեամբ:

Նախ յանձնախմբի անունից ողջունեց Քլարա Աղախանեանը և գնահատելով աշակերտ-ուհիների կատարած աշխատանքը բացատրեց արշաւի նպատակն և ծրագիրը։

Աշակերտները խաղի անցան Արարատ Կազմակերպութեան սկաուտներից՝ Գագիկ Ինջիղուլեան, Էմին Միրզախանեանի դասաւորումով և Նազիկ Բալըգչեանի օժանդակութեամբ։

Յաջորդ բաժնում աշակերտ-ուհիները ներկայ եղան Թունեան տարրական դպրոցի աշակերտուհիների միջոցով և Անի նազարեանցի ղեկավարութեամբ «Անբան Հուրին Դիսնէյի աշխարհում» պիեսի բեմականացմանը։

Յանձնախմբից Ստելլա Ասլանեանը շնորհակալութիւն յայտնեց թէ դպրոցի պատասխանատուներին և թէ թատրոնը ներկայացնող անձնակազմին իրենց համագործակցութեան համար։

Յովհաննէս Թումանեանի և Կոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեակը յիշելով, աշակերտները բեմականացնող խմբի հետ միասնական ֆօտո նկարով արձանագրեցին յիշատակելի պահը։

Ապա աշակերտները ճաշ հիւրասիրւելուց յետոյ, զբաղւեցին նկարչութեամբ Ալենուշ Թորիկեանի խորհուրդներով և Քամելիա Շիրւանեանի օժանդակութեամբ։

Արշաւն իր աւարտին հասաւ և աշակերտները ուրախ տրամադրութեամբ հեռացան մարզաւանից։

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ