Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում

Թեմական եւ Կրթական խորհուրդները նկատի ունենալով համայնքում օրըստօրէ զարգացող կրթական հարցերը եւ դժւարութիւնները, համատեղ կազմակերպել են խորհրդակցական հանդիպում, քննարկելու համար դպրոցների վերադասաւորման հեռանկարային ծրագրերը, որը կարիք ունի համայնքային-միակամ որոշումների եւ աշխատանքների, միշտ նկատի առնելով համայնքի օգտին եւ բարելաւման համար կատարւող քայլերը:

Շաբաթ, յուլիսի 6-ի երեկոյեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ, առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ «Դպրոցների վերադասաւորում» թեմայով խորհրդակցական հանդիպում:
Հանդիպմանը ներկայ էին Պատգամաւորական ժողովի դիւանը, Պժ-ի Կրթական յանձնաժողովի անդամները, Թեմական եւ Կրթական խորհրդի անդամները, տարբեր ժամանակների Կրթական խորհրդի ատենապետեր, համալսարանների դասախօսներ եւ կրթութեան ոլորտի գիտակ ազգայիններ:

Սրբազան Հայրն իր բացման խօսքում ընդգծեց հանդիպման կարեւորութիւնը եւ հրաւիրեալներին յորդորեց անկաշկանդ արտայայտել իրենց մտքերը:

Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի ասութեամբ՝ նախկինում համայնքում ծրագրւել է օպտիմալացման ծրագրեր, որոնք տարբեր պատճառներով չեն իրականացւել: Ելնելով այսօրւայ մարտահրաւէրներից, դրա գործադրումը դարձել է անհրաժեշտութիւն բոլոր ոլորտներում: Այդ գործադրումից անմասն չի մնում նաեւ կրթական ոլորտը:

Կրթական խորհրդի կատարած աշխատանքների, ապագայ հեռանկարների, դպրոցների, աշակերտութեան եւ դպրոցների պաշտօնէութեան թւերի վերաբերեալ զեկոյցով՝ մանրամասնօրէն տւեալներ ներկայացրեց Կրթական խորհրդի ատենապետ Անէթ Բաղդասարեանը:

Երկարատեւ քննարկման ընթացքում առաջարկներով եւ իրենց մտահոգութիւններով հանդէս եկան ներկաները:

Սրբազան Հայրը հանդիպման աւարտին կարեւորեց նաեւ այն, որ ազգային կրթութիւնն ու քրիստոնէութինն անքակտելիօրէն կապւած են եւ կազմում են միմեանց անբաժանելի մաս, յորդորելով ազգային մարմիններին ու ներկաներին գիտակցօրէն ու տրամաբանօրէն մօտենալ դպրոցների հետ կապւած առաջիկայ ծրագրերին:

Վերջում Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը իր շնորհակալական խօսքն ուղղեց ներկայ հրաւիրեալներին, նա նաեւ շեշտեց, որ հանդիպումն արդիւնաւէտ էր, հետեւաբար առաջիկայում եւս կը կազմակերպեն նմանատիպ խորհրդակցական հանդիպումներ եւ հնչած առաջարկներից կօգտւեն իրականացւող ծրագրերում:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ