Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի հայոց թեմի կողմից ջրհեղեղից տուժած տարածքներին յատկացւած եւ յատկացւող օգնութիւնները

Իրանական այս տարեսկիզբը թէեւ տեղումների առումով բաւականին յորդառատ էր, սակայն այդ բարիքը երկրի մի շարք տարածքներում եւ քաղաքներում դարձաւ աղէտալի եւ նոյնիսկ խլեց զոհեր:

Ջրհեղեղի առաջին իսկ օրւանից նպաստի ձեռք մեկնեց իրանահայ եւ այդ թւում Թեհրանի հայ համայնքը, Իսլամական խորհրդարանի պատգամաւորը, Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը եւ ազգային իշխանութիւնը՝ գլխաւորութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ միութիւնները: Հաւաքագրւած օգնութիւնները թէ նիւթական, եւ թէ ապրանքների ձեւով ժամանակին հաւաքագրւեցին եւ բեռանատարի միջոցով ուղարկւեցին տուժած տարածքներ, որի մասին ժամանակին իրազեկել ենք թերթիս միջոցով, սակայն, քանի որ աղէտի ծաւալները շատ ընդարձակ էր, դեռ շարունակւում են օգնութիւնների ցուցաբերման աշխատանքները: Նշենք, որ յիշեալ օգնութիւնները հասցէատէրերին հասցնելու առումով իր անժխտելի դերը խաղաց Իսլամական խորհրդարանում պատգամաւորների խորհրդական Արաշ Եազդին, ով անձամբ ներկայ գտնւելով տուժած տարածքներում, վերահասութիւն տւեց օգնութիւնների բաժանման: Արւած օգնութիւնների առումով հարցազրոյց ենք ունեցել նրա հետ:

Անդրադառնալով Թ. Հ. թեմի կողմից տրամադրւած նպաստին, նա նշեց. «Իրանահայութիւնը, ինչպէս միշտ այս անգամ եւս, որպէս Իրանի քաղաքացի չխնայեց իր նպաստը ջրհեղեղից տուժածներին, եւ հետեւեալ կարգախօսով՝ «Ինչպէս միշտ միմեանց կողքի ենք» ասպարէզ իջաւ:

Այս առումով թէ Իսլ. յեղափոխութեան առաջնորդն էր օգնութեան համընդհանուր կոչ ուղղել, եւ թէ Թեհրանի հայ հայրենակիցներին կոչ ուղղեցին՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը եւ ազգային իշխանութիւնը, քանի որ ես անձամբ 20 տարի է, ինչ պատիւ ունեմ Իսլամական խորհրդարանի եւ իրանահայ պատգամաւորների գծով ծառայութիւնս բերելու եւ ծնունդով Խուզեստան նահանգից եմ, այդ հանգամանքից ելնելով նպաստների յանձնումը վստահւեց ինձ: Նախ Խուզեստան նահանգի Կարմիր մահիկ կազմակերպութեան կամաւորների պետ Ֆաթահիի եւ կամաւորների հարցերը համադրող Եազդիի հետ համախորհուրդ ցանկագրեցինք ջրհեղեղից տուժածներին ահրաժեշտ ապրանքները եւ անհրաժեշտ գոյքերը հաւաքագրւելով, պարագայաբար յանձնւել է տուժածներին:

Իրապէս բոլոր գոյքերը տրամադրւել են իրանահայ եւ ի մասնաւորի՝ Թեհրանի հայկական համայնքի բոլոր անդամների կողմից եւ իւրաքանչիւր ոք իր հնարաւորութեան սահմաններում իր նպաստն է բերել, ժողովրդի կողքին բարերարները, հայ արհեստաւորները եւ մի խօսքով բոլորը մէկ մարդու պէս սկսեցին նպաստել: Հաւաքագրւած գոյքերն էին՝ սանիտարական ապրանքներ, պահածոներ, ընդեղէն, հագուստ եւ կանխիկ գումար, նաեւ սառնարան, տաք ու պաղ ջրի սարք, էլեկտրական փոշեկուլ եւ այլն: Գոյքերը առաջին փուլում տրամադրւեցին Խուզեստան նահանգի Բոնդէ, արեւելեան Հուֆէլ, Սէյէդ Մոհամմադ Հուֆէլ եւ Բոստան քաղաքների կարիքաւոր, անկարող ընտանիքներին, պատերազմից տուժած եւ նահատակների ընտանիքներին:

Գոյքերը տրամադրելու առումով նպաստեցին տեղի կամաւորները, գիւղ խորհրդի անդամները, բասիջականները, գիւղերի վստահւած անձինք եւ գիւղապետարաններին օժանդակողները եւ Կարմիր մահիկի ներկայացուցիչները: Իհարկէ, նպաստների տրամադրումը միայն մէկ փուլով չաւարտւեց: Անհրաժեշտ եմ համարում ընդգծելու, որ արդէն մի քանի տարի է ինչ Ռամազան ամսին, Թեհրանի հայոց թեմի ազգային իշխանութիւնը գլխաւորութեամբ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, կազմակերպում են էֆթարի երեկոյ, ի յարգանք Իրանի պետական այրերի, որոնք առնչակից են իրանահայ համայնքի վարչական եւ կրթական կեանքում, սակայն այս տարի էֆթարի կազմակերպմանը յատկացւող գումարը կատարելապէս յատկացւեց Խուզեստան նահանգի ջրհեղեղից տուժած տարածքների ընտանիքներին եւ կրկին հաւաքագրւեցին անհրաժեշտ գոյքեր եւ «Ֆեթր» տօնից առաջ, որը իւրայատուկ նշանակութիւն ունի նաեւ Խուզեստանի արաբների մօտ, աւելի քան 200 միլիոն թուման արժողութեամբ ապրանքները եւ կանխիկ գումարները բաժանւեց ժողովրդին, նշեմ որ գումարները ամփոփւում էին ազգային առաջնորդարանի կողմից տպագրւած յատուկ ծրարներում եւ բաժանւեցին նահանգի փոքր Բարդիէ, Սոյդանի, Միհանաբադ Թիլ, Դաֆար, Հուֆէլ Սէյէդ Մոհամմադ եւ Բանդէ գիւղերում եւ Սուսանգերդ քաղաքում եւ Համիդիէ քաղաքի մի բաժնում նաեւ Էլհայի կոչւող շրջանում, որը գտնւում է Ահւազի տարածքում: Քանի որ օդի ջերմաստիճանը շատ բարձր էր, օգնութիւնները բաժանւում էին երեկոյեան մինչեւ առաւօտեան ժամը 2-ը:

Երբ օգնութիւնը տրամադրւում էր տուժածներին, թէ տեղի պաշտօնատարները, եւ թէ նպաստ ստացողները իրապէս գնահատանքով էին արտայայտւում հայ համայնքի մարդասիրական նպաստների մասին, որը նրանց էր տրամադրւում «Ֆեթր» տօնին եւ յայտնում իրենց գնահատանքը: Իհարկէ, տեղի բնակչութիւնը այնքան ծանր կարգավիճակում է, որ ինչքան էլ նպաստ տրամադրւի դեռ բաւարար չէ եւ այդ պատճառով, դեռ շարունակւում է նպաստների հաւաքագրումը ազգային իշխանութեան կողմից: Տեղում մասնակից դարձանք նաեւ երեք հարսանիքների եւ կարողացանք նրանց տրամադրել թէ ապրանք, եւ թէ գումար, որը նորապսակներին խիստ ուրախացրեց: Բարեբախտաբար, հաւաքւած գումարներով հնարաւոր եղաւ մի քանի գիւղերի սանհանգոյցները վերանորոգել: Սոյդանի, Հուֆէլ եւ այլ գիւղերում եւս տեղի պաշտօնատարներից Դաւարիի համագործակցութեամբ ճշտեցինք դպրոցների համար անհրաժեշտ իրերը, սկսած գրենական պիտոյքներից մինչեւ սանիտարական ապրանքներ եւ տրամադրւեց դպրոցներին»:

Նա վերջում գնահատանքով խօսեց թէ, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորին, եւ թէ՛ այդ ժամանակ գործող Թեմական խորհրդի ատենապետին, փոխատենապետին եւ անդամներին, ազգային առաջնորդարանի վարիչ տնօրէնին եւ անձնակազմին եւ բոլորին, նաեւ «Ալիք» օրաթերթին, իր ժամանակին տեղեկատւութեան համար:

Վերջում անհրաժեշտ է նշել, որ ժողովուրդը դեռեւս կարող են իրենց նպաստները տրամադրել, որոնք կրկին տրամադրւելու են տուժած տարածքների ընտանիքներին:

Նիւթը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ