ՀՈՎՒԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱՐԱՔԻ ԵՒ ՇՐՋԱԿԱՅԻՑ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի եւ նախկին Արաքի մեր հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ հինգշաբթի 11 յուլիս 2019-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ ՍԱՀԱԿԱՅ ԵՒ ՄԵՍՐՈՊԱՅ:

Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով, հինգշաբթի եւ ուրբաթ 11-12 յուլիս 2019-ին հովւական այցելութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Արաք է մեկնելու: Իր այցելութեան առթիւ, ուրբաթ 12 յուլիս 2019-ի առաւօտեան պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է առաջնորդ Սրբազան հայրը։

Արդարեւ կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, եւ յատկապէս նախկին արաքաբնակ հայորդիներին, որ այդ օրերին Արաք այցելեն վերապրելու իրենց հին յուշերը եւ լիցքաւորւելու, վերանորոգւելու թարգմանիչ մեր հայրերի հաւատի մէջ: