Հանդիպում Ազգային Առաջնորդարանում

Չորեքշաբթի յուլիսի 3-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի Պատմական Եկեղեցիների Կենտրոնի տնօրէն՝ տկն. Շերլի Աւետեանին և «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրէն՝ տկն. Ալիս Շահմուրադեանին:

Նրանք Սրբազան Հօրը զեկուցեցին օրդ. Լիլիթ Տէրեանի տան գոյքերի և արւեստի գործերի դասաւորման մասին:

Սրբազան Հայրը նախ գնահատեց իրենց տարած աշխատանքը և անհրաժեշտ թելադրութիւններ տւեց, որպէսզի հնարաւորութեան սահմաններում արւեստագէտի արւեստի գործերի պահպանումը լինի ապահով և վայելուչ: