Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի միջոցով

Բոլոր հայկական դպրոցներում 2019 թւականի մարտին կազմակերպւեց գիտելիքների գրաւոր մրցութիւն նւիրւած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին:

Յանձնախմբի անդամներն են՝ Քլարա Աղախանեանը, Բեսի Յովհաննիսեանը, Ստելլա Ասլանեանը, Քամելիա Շիրւանեանը եւ Նազիկ Բալըքճեանը: Յանձնախմբին աշխատանքներում օժանդակում էր Հիլդա Աղախանեանը:

Միջնակարգ Ա եւ Բ օղակներում գիտելիքների գրաւոր մրցութիւնը տեղի ունեցաւ 2019 թ.-ի մարտի 5-ին, մարտի 10-ին տեղի ունեցաւ տարրական օղակի մրցութիւնը, իսկ Ուրբաթօրեայ դասընթացներ յաճախող աշակերտներինը կայացաւ մարտի 15-ին: Բարձր նիշեր հաւաքած աշակերտները հնարաւորութիւն ստացան մասնակցելու մրցութեան յաջորդ փուլին:

Մրցութեան 2-րդ փուլը կազմակերպւել էր 3 օրերում ըստ օղակների դասաւորութեամբ: Հինգշաբթի, մայիսի 9-ին կայացան Գիտելիքների մրցութեան 2-րդ փուլը՝ բանաւոր ձեւով, «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, որին մասնակցում էին միջնակարգ օղակի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտները:

Մրցութեանը ներկայ էին փոխտեսուչներ, ուսուցիչներ, ծնողներ, որոնք եկել էին ոգեւորելու իրենց աշակերտներին:

Միջնակարգի սոյն դասարանների մրցութիւններին մասնակցում էին թւով 90 աշակերտներ:

Մայիսի 9-ի առաւօտեան ժամը 9:30-ին մրցութիւնների բացումը կատարւեց Տէրունական աղօթքով, դաստիարակչական յանձնախմբի ատենապետ Քլարա Աղախանեանի միջոցով: Նա անդրադարձաւ Շուշիի ազատագրման տարեդարձին եւ հայ ժողովրդի նորագոյն պատմութեան մէջ Արցախի անկախութեան կարեւորութեանը:

Այնուհետեւ բացատրութիւններ տրւեց մրցութեան նպատակի եւ ձեւի մասին: Նա նշեց, որ մրցութեան նպատակն է բարձրացնել աշակերտների գիտելիքների մակարդակը, համարձակութիւն ստեղծել նրանց մէջ եւ նրանց սովորեցնել, որ արտայայտւեն գեղեցիկ եւ գրական հայերէնով:

Մրցութեան առաջին օրւայ իրաւարար կազմի անդամներն էին՝ Հիլդա Յարութիւնեանը, Իւետ Դանիէլեանը եւ Նարինէ Ղարիբեանը: Մայիսի 9-ի մրցութեանը Կրթական խորհրդի կողմից արտայայտւեց Ժասմէն Մինասեանը, որն իր ողջոյնի խօսքը յղեց մասնակիցներին՝ քաջալերելով նրանց եւ ներկայացրեց յանձնախմբի կողմից Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած աշխատանքների շարանը: Ներկայ էին նաեւ
Կրթական խորհրդի ատենապետ՝ Անէթ Բաղդասարեանը եւ խորհրդի անդամներից՝ Լորիս Մինասեանը:

Ուրբաթ, մայիսի 10-ի առաւօտեան նոյն վայրում շարունակւեց գիտելիքների մրցութիւնը, ուր ներգրաււած էին 10-րդ եւ 11-րդ դասարանների թւով 45 աշակերտներ: Բոլոր աշակերտներն
էլ ներկայացել էին պատրաստւած: Մրցութեանը մասնակցում էին նաև ուրբաթօրեայ դասընթացների աշակերտներից:

Կրթական խորհրդից ներկայ էին ատենապետ՝ Անէթ Բաղդասարեանը եւ անդամներ՝ Լորիս Մինասեանն ու Մելինէ Բադալը: Իրաւարար կազմի անդամներն էին՝ Վարսիկ Յարութիւնեանը, Կարինէ Ասատրեանը եւ Նարբէ Աբուլեանը:

Հինգշաբթի, մայիսի 16-ին Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում տեղի ունեցաւ մրցութեան 2-րդ փուլի շարունակութիւնը՝ տարրական օղակի 5-րդ եւ ապա 6-րդ դասարանների աշակերտների միջեւ:

Կրթական խորհրդի կողմից արտայայտւեց ատենապետ՝ Անէթ Բաղդասարեանը, որը իր ողջոյնի խօսքը յղեց մասնակիցներին՝ քաջալերելով նրանց: Ներկայ էր նաեւ Կրթական խորհրդի անդամ Մելինէ Բադալը: Իրաւարար կազմի անդամներն էին՝ Այրինա Նորաւեանը, Նորա Մովսիսեանը, Բեսի Յովհաննիսեանը եւ Հերմինէ Նազարբէգեանը:

Բոլոր մրցութիւնները վարում էր Քլարա Աղախանեանը:

Տարրական օղակի մրցութեանը մասնակցել էին թւով 80 աշակերտներ:

Դպրոցական բոլոր օղակների մըրցութիւնների հարցերը պատրաստել էին Դաստիարակչական յանձնախմբի անդամները՝ նոյն յանձնախմբի կողմից հրատարակւած Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած գրքոյկից, որը ամիսներ առաջ յղւել էր դպրոցներին եւ պարապւել էր հայերէն դասաւանդող ուսուցիչների կողմից:

Մրցութեան համակարգչային աշխատանքի համադրումը կատարել և ներկայացնում էր օրդ. Նազիկ Բալըքճեանը:

Յանձնախմբի կողմից պատրաստւել էին գնահատագրեր, որոնք տրւեցին մրցութեան առաջին փուլում լաւագոյն ճանաչւած աշակերտներին:

Իսկ նրանք, ովքեր մրցութեան երկրորդ փուլը յաղթեցին, վայելելու են մէկօրեայ բացօթեայ արշաւ:

Շնորհակալութեան ջերմ խօսքեր ունենք յայտնելու «Շանթ-Մարիամեան» դպրոցի ծնողական խորհրդի անդամներին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան եւ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ու օժանդակութիւնն են ունեցել այս աշխատանքներում:

Լիայոյս ենք նմանօրինակ աշխատանքներ պիտի օժանդակեն մեր սիրելի աշակերտ-աշակերտուհիների գիտելիքների զարգացմանը և առաջընթացին իբրև քաջալերանք ներկայացնում ենք յաջողութիւն նւաճած աշակերտ աշակերտուհիների անւանացանկը:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com