Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Գալստեան» ընկերութեան ֆինանսական հովանաւորութեամբ եւ «Հոնարէ մեմարի» հիմնարկի աջակցութեամբ՝ տեղի ունեցաւ Ռոստոմ Ոսկանեանի գրքի շնորհանդէսը

Իրանահայ ճարտարապետ, քանդակագործ եւ նկարիչ հանգուցեալ Ռոստոմ Ոսկանեանը մէկն է այն ճարտարապետներից, որի նախագծած կառոյցները, ինչպէս «Արարատ» մարզաւանը, Ս. Խաչ մատուռը, Հայ ակումբը, Թաւրիզի մանկապարտէզը եւ այլ կառոյցներ տասնամեակներ է, ինչ ծառայել ու ծառայում են հայ եւ Իրանի մեր հայրենակիցներին:

Նրա անմնացորդ աշխատանքը աւելի լայն մասշտաբով հանրութեանը ծանօթացնելու նպատակով երէկ՝ յունիսի 17-ն, տեղի ունեցաւ Ռոստոմ Ոսկանեանի կենսագրութիւնը եւ ճարտարապետական ու գեղարւեստական ստեղծագործութիւնները ներկայացնող գրքի շնորհանդէսը: Գիրք, որը հրատարակւել է «Գալստեան» կահոյքի ֆինանսական ու բարոյական անմիջական հովանաւորութեամբ եւ հրատարակիչն է «Հոնարէ մեմարի» մշակութային գեղարւեստական հիմնարկը:

Ճարտարապետ Ոսկանեանի ստեղծած անմնացորդ կառոյցի՝ «Արարատ» մարզաւանի տարածքում գտնւող Սուրբ Խաչ մատուռի շրջափակում եւ «Այգեստան»-ում իրականացաւ թէ՛ գրքի շնորհանդէսը, եւ թէ՛ «Իրանի տարւայ լաւագոյն շէնքի» մրցանակաբաշխման հանդիսութիւնը:

Լուրը «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ