Էդիկ Մէջլումեանի այցն Ազգային Առաջնորդարան

Շաբաթ 2019 թւականի յունիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար, գաղութի ազգայիններից և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի «Իշխան»-ի շքանշանակիր՝ պրն. Էդիկ Մէջլումեանին:

Պրն. Մէջլումեանն այս օրերին գտնւում է Թեհրանում և քաղաքավարական այցով էր եկել Սրբազան Հօր մօտ:

Յայտնենք, որ պրն. Մէջլումեանն իր նահատակ որդու յիշատակին մի դպրոց և իր ընտանիքի անդամների անունով երկու դպրոց է կառուցել Ուրմիայում և գաղութի ազգային-եկեղեցական կեանքում մեծ ներդրում ունեցել:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց իր ներկայութիւնը և յաջողութիւն մաղթեց իրեն իր եկեղեցաշէն և ազգաշէն գործունէութեան մէջ: