Շնորհաւորանք Էյդ Ֆեթրի տօնի առիթով

Էյդ Ֆեթրի տօնի առիթով, շնորհաւորում ենք ողջ իսլամական աշխարհը և յատկապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան բնակիչ մեր իրանցի եղբայրները և քոյրերը, մաղթելով բոլորին սէր, միութիւն, հանդուրժողականութիւն և փոխադարձ վստահութիւն:

Տօնական օրերը առիթ են ոչ միայն միմեանց շնորհաւրելու, այլ նաև ուխտելու հաւատարմօրէն ծառայելու ժողովրդին և աշխատելու խաղաղութեան հաստատման համար:

Իրանի մեր ժողովուրդը կայսերապաշտական պետութիւնների կողմից բաւականին դժւարին ճամբայ է կտրել և շարունակում է կտրել: Սակայն իրանցին հաւատարիմ մնացած է իր ազգային արժէքներին և նախանձախնդիր եղած է իր արժանապատւութեան պահպանման համար: Դժւարութիւններն ու արտաքին նեղութիւնները խթան են հանդիսանում ժողովրդների դիմադրականութեան ամրացման և զօրացման, ինչպէս է պրագան Իրանի մեր սիրելի ժողովրդին:

Կրկին անգամ շնորհաւորում ենք և առաւել յաջողութիւն և խաղաղ համակեցութիւն ենք ցանկանում բոլորին և յատկապէս երկրի ողջ ղեկավարութեան:


Աղօթարար՝

Սեպուհ Արք. Սարգսեան
Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի