Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հանրապետական մաղթանք Թեհրանի Եկեղեցիներում

Կիրակի մայիսի 26-ի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Ս. պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ Դրօշի օրհնութիւն, Հայաստանի Առաջին Հանրապետութեան 101-րդ տարեդարձի առիթով:

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Ս. պատարագի ընթացքում եւ Դրօշի օրհնութեան արարողութիւնից յետոյ, որը մէկտեղւեց դպրաց դասի կողմից «Մեր Հայրենիք» օրհներգի հնչիւններով՝ Սրբազան Հայրը քարոզեց:

Քարոզի ընթացքում Առաջնորդ Սրբազանը անդրադառնալով հայ ժողովրդի հայրենասիրական ոգու առկայութեանը ընդգծեց. «Մեր ժողովուրդը հազարաւոր տարիների ընթացքում տէրն է եղել իր հայրենիքի եւ իր հայրենիքի ամբողջականութեան համար, չի խնայել ամենաթանկը՝ իր կեանքը: Հայրենիքները ժողովրդի գոյութեան պատւանդաններն են եւ երբ ժողովուրդը պատւանդանւած է իր հայրենի հողի վրայ, ոչ ոք չի կարող նրան վար իջեցնել այդ պատւանդանից»:

Սրբազան Հայրը քարոզի այլ բաժնում շեշտեց. «Հայոց Ցեղասպանութիւնից երեք տարի անց, երբ թշնամին անողոքաբար ուզում էր վերջ դնել մեր մի բուռ հայրենիքին եւ մեր մարտնչող ժողովրդին, նոյն այդ ժողովուրդը Աստւածային զօրութեամբ, ամբողջական միասնականութեամբ, մէկ մարդու պէս համարձակօրէն եւ եկեղեցիների զանգերի ղօղանջի տակ, մարտի դաշտ իջաւ եւ պարտութեան մատնեց իր թշնամուն եւ կերտեց իր անկախութիւնն ու ազատութիւնը եւ այսօր նշում ենք մեր անկախութեան 101-ամեակը»:

Թեմակալ առաջնորդը շեշտեց, որ ինչքան ժամանակ որ ժողովուրդները գիտակից են իրենց պատմութեանը, եւ իրենց հոգում թարմ են պահում իրենց ամբողջական հայրենիքի գաղափարը եւ այդ հայրենիքը ամուր պահելու տեսիլքը, ոչ ոք չի կարող նրան կասեցնել:

Կրօնական արարողութեանը ներկայ էին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային-Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ պրն. Թովմաս Թովմասեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները եւ հայրենակիցներ:

Ս. պատարագի աւարտին Սրբազան Հօր նախագահութեամբ կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում եւ Սարդարապատում եւ այլ վայրերում տեղի ունեցած ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ