ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ Ս. ՊԱՏԱՐԱԳ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի 30 Մայիս 2019-ին ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ տօնին առիթով Թեհրանի մեր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու Ս. պատարագին եւ հաղորդւելու մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման խորհուրդով: