Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Չորեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայոց Ազգային «Արաքս» օրիորդաց դպրոցի փոխտեսչուհուն, հայ ուսուցչուհիներին և ծնողական խորհրդի անդամներին:

Դպրոցի աւարտական հանդէսի գծով որոշ թիւրիմացութիւններ էին առաջ եկել և այցելուները եկած էին Սրբազան Հօր խրատներն ստանալու:

Սրբազան Հայրը բացատրութիւններ տւեց և նկատի ունենալով տնտեսական ներկայ վիճակն ու երկրի մէջ տիրող սղաճը, թելադրեց, որքան հնարաւոր է յաւելեալ ծախսերից խուսափեն, սակայն շրջանաւարտներին էլ չզրկել վկայականները պատշաճօրէն ստանալու վայելքից: