Առաջնորդարանի Այցելուներ

Չորեքշաբթի 17 ապրիլ, 2019-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ և բարերար՝ պրն. Լևոն Ահարոնեանին և գործարար՝ պրն. Րաֆֆիկ Ազարեանին:

Սրբազան Հայրն ողջունեց իր հիւրերին և առողջութիւն մաղթեց իրենց:

Այցելութիւնն առիթ եղաւ խօսելու գաղութին յուզող հարցերի, ինչպէս նաև Հայաստան-Իրան յարաբերութեան մասին, նկատի ունենալով, որ պրն. Ահարոնեանը մեծ ներդրում ունի Իրանի տնտեսական վերելքին եւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման աշխատանքների մէջ: