Ալբերթ Աճեմեանի այցն Ազգային Առաջնորդարան

Երեքշաբթի ապրիլի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց թեհրանահայ գաղութի ազգային-հասարակական ու եկեղեցական գործիչ և Հ.Յ.Դ.-ի Բիւրոյի նախկին անդամ՝ ճարտարագէտ պրն. Ալբերթ Աճեմեանին:

Պրն. Աճեմեանն արդէն երկար ժամանակ է հայրենաբնակ է, իսկ այս օրերին գտնւում է Թեհրանում:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Աճեմեանի ներկայութիւնը, ապա միասին զրուցեցին մեր համայնքի և ընդհանրապէս մեր ժողովրդի կեանքը յուզող հարցերի շուրջ:

Յայտնենք, որ պրն. Աճեմեանը երկար տարիներ Թեհրանում եղել է թեհրանահայ կեանքի ղեկավարներից մէկը և Սրբազան Հօր հետ աւելի քան 40 տարի ծանօթ է եղել: