Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ.Հ. Տրանսպորտի եւ Կապի Նախարարը այցելեց՝ Ազգային Առաջնորդարան

«ԱԼԻՔ» - Պաշտօնական այցով Իրան ժամանած Հայաստանի Հանրապետութեան տրանսպորտի եւ կապի նախարար՝ Գագիկ Բեգլարեանը, ընկերակցութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմի, չորեքշաբթի՝ յունւարի 20-ին, այցելեցին ազգային առաջնորդարան:

Ազգային առաջնորդարանի դահլիճում, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, համապարփակ գծերով հիւրերին ներկայացրեց իրանահայ եւ ի մասնաւորի՝ թեհրանահայ համայնքի կառոյցն ու ազգային կեանքը:

Սրբազան Հայրն իր գոհունակութիւնը յայտնեց Իրան-Հայաստան ընդլայնւող յարաբերութիւնների կապակցութեամբ:

Հանդիպմանը, Հ.Հ. Տրանսպորտի եւ Կապի Նախարարն անդրադարձաւ Իրանի կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիայի ու տրանսպորտի եւ քաղաքաշինութեան նախարարների հետ ունեցած կառուցողական հանդիպումներին ու կնքւած պայմանագրերին: Նա նշեց, որ հայ-իրանական յարաբերութիւնները նոր թափով են զարգանում: Նախարարը կարեւորեց սփիւռքահայերի դերը, պատկան երկրի եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացման բնագաւառում, եւ գոհունակութեամբ անդրադարձաւ Սփիւռք-Հայաստան յարաճուն կապերին:

Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանն իր խօսքում անդրադարձաւ նախարարի եւ նրա գլխաւորած պատւիրակութեան Իրան այցի նպատակներին: Նա խօսեց Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման եւ շահագործման անհրաժետութեան մասին՝ նշելով, որ նախագծի կեանքի կոչման դէպքում, Հայաստանը Իրանի համար կը վերածւի ռազմավարական նշանակութեան երկրի: Պատգամաւորը նաեւ անդրադարձաւ Իրան-Հայաստան սահմանային ՀէԿ-երի շահագործման կարեւորութեանը:

Հանդիպմանը նաեւ ներկայ էին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան քաղաքական վարչութեան անդամ ճրտգ. Վ. Վարդանեանը, Թեմական խորհրդի անդամներ, հոգեւորականներ եւ ազգային առաջնորդարանի դիւանապետը:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ