Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ.Մ. «Սիփան» Միութեան Նորընտիր Վարչութեան անդամները Ազգային Առաջնորդարանում

Հինգշաբթի, մարտի 7-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Սիփան» Միութեան նորընտիր վարչութեան անդամներին:

Անդամները եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու և լսելու իր թելադրութիւններն ու յորդորները:

Սրբազան Հայրը ջերմօրէն շնորհաւորեց նորընտիր վարչութեանը և յաջողութիւն մաղթեց նրանց:

Սրբազան Հայրը կարևորութեամբ շեշտեց ներքին միասնականութիւնն ու միութիւնների հետ համատեղ գործակցութիւնը և գնահատեց իրենց համագործակցութիւնը Հ. Ուս. Չհարմահալ Միութեան հետ, յանձնարարելով, որ այդ համագործակցութիւնը տարածւի բոլոր միութիւններում:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ