Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Աննա Յակոբեանի այցը Հայոց Ազգային «Արաքս» Դպրոց

Չորեքշաբթի, փետրւարի 27-ին Հայաստանի Հանրապետութեան վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանը, իր կնոջ՝ Աննա Յակոբեանի հետ, երկօրեայ այցով ժամանեց նախ Թեհրան, ապա  Սպահան:

 

Տկն. Աննա Յակոբեանը, Իրանում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ և լիազօր դեսպան` պրն. Արտաշէս Թումանեանի կնոջ՝ տկն. Անահիտ Թումանեանի և ՀՀ դեսպանատան աշխատակիցների ընկերակցութեամբ, այցելեց Հայոց Ազգային «Արաքս» դպրոց:

Դպրոցում նրանց դիմաւորեցին Թեհրանի 6-րդ շրջանի Կրթադաստիարակչական կենտրոնի պետ` պրն. Նազարեանը և բարձրաստիճան այլ անձիք: Թեմական խորհրդի անդամ տկն. Արմինէ Սեթխանեանը, Կրթական խորհրդի ատենապետ՝ տկն. Անէթ Բաղդասարեանը, Կ.Խ. անդամներ՝ Մելինէ Բադալը, Սաքօ Ազիզեանը և Լորիս Մինասեանը, դպրոցի տեսչուհի՝ Անիէ Մանուկեանը, փոխտեսչուհի՝ Իվետ Մուրադխանեանը, դպրոցի պաշտօնէութիւնը, ուսուցչական կազմը, աշակերտները և ծնողական խորհրդի անդամները:

Աղ ու հացով և ծաղկեփնջերով տկն. Յակոբեանին դիմաւորեցին դպրոցի աշակերտուհիները:

Ողջոյնի և բարեգալստեան խօսքով հանդէս եկան տկն. Արմինէ Սեթխանեանը, պրն. Նազարեանը և «Արաքս» դպրոցի տեսչուհի` տկն. Անի Մանուկեանը:

Աննա Յակոբեանն ու ներկաները մեծ ոգևորութեամբ դիտեցին դպրոցի ուսուցչական կազմի, աշակերտական խորհրդի և ծնողական խորհրդի կողմից ներկայացրած ցուցահանդէսը, որը նւիրւած էր Յովհաննէս Թումանեանի և Կոմիտասի ծննդեան 150-ամեակներին, ինչպէս նաև Վարդանանց տօնին:

Շրջեցին դպրոցի տարբեր դասարաններում, շփւելով աշակերտների հետ, ունկնդրեցին նրանց ասմունքներն ու երգերի կատարումները, ներկայ գտնւեցին երգի դասարանում և գրադարանում: Նա գրադարանին ու աշակերտներին գրքեր նւիրեց:

Տիկին Յակոբեանը, շնորհակալութիւն յայտնելով բոլորին, ջերմ ընդունելութեան համար, աշակերտներին ուղղեց իր մաղթանքը՝ «Շատ ուրախ եմ տեսնելով ձեզ, ցանկանում եմ, որ դուք դպրոցում լաւ սովորէք, շատ գրքեր կարդաք, գիտելիքներ ձեռք բերէք, վայելելով ձեր մանկութիւնը աւելի շատ գիտելիքներ քաղէք ձեր դասագրքերից և գրքերից, այդ գիտելիքները կօգնեն ձեզ կեանքի բոլոր ոլորտներում: Ցանկանում եմ, որ յաճախ այցելէք հայրենիք»:

Հանդիպման վերջում դպրոցի աշակերտները կատարեցին խմբային երգ, նւիրւած հայրենիքին և նրան յանձնւեցին յուշանւէրներ:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com