Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ. Մ. «Սիփան» Միութեան Ուսանողական Բաժանմունքի նախաձեռնութեամբ Իրանի համալսարանների նորամուտ ուսանողների գնահատման երեկոյ

Հինգշաբթի, փետրւարի 21-ին Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում ի պատիւ Իրանի համալսարաններ մուտք գործած հայ ուսանող-ուհիների:

«Միութեան Ուսանողական բաժանմունքը առաւել քան 30 տարիների իր գործունէութեան ընթացքում ամէն տարի միութեան յարկի տակ է համախմբել նորամուտ ուսանողներին»,- յիշեալ բացման խօսքով սկսւած միջոցառմանը, գնահատւեցին լիսանսի 39-ը եւ գերլիսանսի 10 նորամուտ ուսանողներ:

Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական կատարումներով եւ ելոյթներով, նաեւ բեմ հրաւիրւեցին կիբեր անվտանգութեան կենտրոնի տնօրէնի օգնական փոստ դոկտորայի թեկնածու եւ դոկտ. մաթեմատիկայի ինստուտում՝ դոկտ. Առնօ Աբնուսին եւ ատոմային մոլեկուլային ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ, Իրանի գիւտերի ասոցիացիայի անդամ եւ հիմնական ֆիզիկայի պրոֆ. դոկտ. Արիս Շահբազեանը:

Ընթացքում ողջոյնի եւ գնահատանքի ելոյթներով եւ նորանոր յաջողութիւների մաղթանքներով հրաւիրւեցին իրենց խօսքը փոխանցելու Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, դոկտ. Արիս Շահբազեանը, միութեան վարչութեան քարտուղար Իւետ Մատթէոսեանը, իսկ եզրափակիչ ելոյթի համար հրաւիրւեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Միջոցառմանը ցուցադրւեց տեսաֆիլմ, որտեղ նեկայացւեց Ուսանողական բաժանմունքի ծաւալած աշխատանքները:

Լուրը «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ