Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ամանորին նւիրւած յատուկ արարողութիւն` Արաքի Ա. Մեսրոպ եկեղեցում

Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը Նոր Տարւայ յատուկ արարողութեան հետ կապւած ԻՍՆԱ լրատւական ցանցի լրագրողին ասաց. «Ամանորեան արարողութեան ընթացքում Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան և Մկրտութեան յիշատակին մատուցւեց Ս. Պատարագ: Այս արարողութեան միջոցով մենք կապւում ենք Յիսուս Քրիստոսին եւ միաւորւում ենք իրար շուրջ: Այս արարողութիւնը պատճառ է դառնում, որ վերացւեն տարաձայնութիւններն ու թշնամութիւնները»:

Նա աւելացրեց, որ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին եւ արեւելեան ուղղափառ եկեղեցիները Ս. Ծնունդն ու մկրտութիւնը նշում են յունւարի 6-ին, մինչդեռ Կաթոլիկ եկեղեցին դա տօնում է դեկտեմբերի 25-ին:

Արժանապատիւ քահանայ հայրն այդ օրւայ յատուկ արարողութիւնների մասին, ակնարկելով մատուցւող Ս. Պատարագին եւ Սուրբ Հոգու Յորդանան գետի վրայ իջնելն ու Յիսուս Քրիստոսի մկրտութիւնը յիշեցնող շարականներ երգւելուն, ասաց. «Այս արարողութեան ընթացքում Սուրբ Միւռոնով, Աւետարանով ու Խաչով օրհնւում է ջուրը եւ որպէս աստւածային շնորհ  բաժանւում է հաւատացալներին, ինչը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի մկրտութիւնը»:

Նա արարողութեան ընթացքում բաժանւող հացի մասին ասաց. «Հացի բաժանումը կատարւում է երկու կարգով՝

Առաջին՝ Ս. Նշխարը թաթախւում է սկիհում գտնւող գինու մէջ, որը յատուկ է քրիստոնեաներին ևՍուրբ ուԱնմահ Պատարագի ընթացքին Յիսուսը Ս. Հոգու իջմամբ, իր էութիւնը խառնում է դրանց, դարձնելով իր Մարմինն ու Արիւնը: Դրանով հաւատացեալները միաւորւում են եւ Յիսուսին ընդունում են իրենց հոգու մէջ: 

Երկրորդ՝ սիրոյ Ճաշը, որ անցեալում Ս. Պատարագից յետոյ ուտում էին, որ հունարէնով կոչւում էր «Ագափէ», որի փոխարէն այսօր ընդունում ենք Մաս Պատարագին:

Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը մատնանշելով այն կէտը, որ ներկայումս Արաքում բնակւում են 100 հայեր ասաց. «101-ամեայ Ս. Մեսրոպ եկեղեցին բանուկ է Արաքում: Եկեղեցին անցած տարի նորոգւեց Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան հովանաւորութեամբ: Ներկայ պահին եկեղեցու շէնքը, որեւէ խնդիր չունի: Բարեբախտաբար հայերի ու նրանց հաւատքի հանդէպ դրական մօտեցում գոյութիւն ունի եւ դա է հաստատում այն պարագան, որ Արաքում հայերի անունով է կոչւում մի պողոտայ եւ մի հրապարակ»:

Նա ակնարկելով Արաքում հայ նահատակների յուշակոթող կառուցելու կապակցութեամբ Արաքի կուսակալութեան տւած խոստումին, դա Արաքի հայ համայնքի համար վերցւած դրական քայլ համարեց:

Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը հայ երեխաների ուսման կապակցութեամբ ասաց. «Հայերն իրենց յատուկ դպրոցն ունէին Արաքում, սակայն բնակչութեան թիւը նւազելով դպրոցը գործնականում ակտիւ չէ եւ հայ աշակերտութիւնը յաճախում է քաղաքի այլ դպրոցներ»:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ