Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. Սարգսի Տօնի առիթով Հսկումի արարողութիւն և «Աղի օրհնութիւն» Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր Եկեղեցում

Սուրբ Սարգսի Տօնի առիթով, ուրբաթ, 15 փետրւար, 2019-ի երեկոյեան ժամը 6։00-ին տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի:

Հսկումի արարողութեան աւարտին հանդիսապետութեամբ եւ ձեռամբ Առաջնորդ Սրբազան Հօր, տեղի ունեցաւ «ԱՂԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ», որով պատրաստւելու էր «ՀԵՐԻՍԱ» Ս. Սարգսի տօնի առիթով:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին, ասաց. «Աղի օրհնութիւնը, մեր եկեղեցու ամենահին և նւիրական արարողութիւններից մէկն է եղել, որ սերտօրէն առնչւած է որևէ մի եկեղեցու անւանակոչութեան և մատաղի օրհնութեան հետ»: Ապա դիմելով ներկաներին և մանաւանդ երիտասարդ-ուհիներին ասաց՝ «Մեր ժողովուրդը, Ս. Սարգսի նախատօնակին միացրել է նաև երիտասարդների և երիտասարդութեան օրը, որովհետև Ս. Սարգիսը, այնպէս ինչպէս աւանդութիւնն է պատմում մեզ, քրիստոնեայ մի կոյսի ազատում է հեթանոս թագաւորի ձեռքից և նրան փախցնում և տանում է Հայաստան և այնտեղ նա Տիրան հայոց թագաւորի մօտ է մնում»: «Այս պատմութեան շուրջ ժողովրդական աւանդութիւնները շատացել են, որոնք նպաստում են ժողովրդի հաւատքի զարգացմանը: Աւանդութիւնները պահելը և վերականգնելը նոյնքան նւիրական է և մեզ ներշնչող»- յաւելեց Առաջնորդ Սրբազանը:

Աղի օրհնութեան մասին, Սրբազան Հայրը բացատրեց՝ «Երբ աղը կօրհնենք, կը յիշենք Քրիստոսի այն խօսքը, որ ասեց իր ժողովրդին և առաքեալներին՝ Դուք էք աղը երկրի: Աղը համեմն է ճաշի, ճաշը պահպանողն է: Աղը քրիստոնէական մեր հասկացողութեամբ մեզ սրբող, մեզ զօրացնող և մեզ համեմող իրականութիւնն է»:

Նկատի ունենալով, որ Սուրբ Սարգիսը մանաւա՛նդ երիտասարդների պաշտպան եւ մուրատատու (Մուրազ տւող) սուրբ է, քարոզի աւարտին, Առաջնորդ Սրբազան Հայրը բոլոր երիտասարդներին նւիրեց «Օրհնւած Խաչ» և Ս. Սարգսի պատկերը, նաև աւանդական «աղի բլիթ»: Օրհնւած աղն էլ բաժանւեց մեր ժողովրդի զաւակներին։

Աղի օրհնութիւնից յետոյ, եկեղեցու բակում տեղի ունեցաւ ժողովրդական տօնախմբութիւն և հիւրասիրութիւն, պատրաստւած Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդի կողմից:

Նոյն գիշեր, երեկոյեան ժամը 9։00-ին, տեղի ունեցաւ «Խաղաղական Ժամերգութիւն» որի աւարտին քարոզեց Սրբազան հայրը «ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՐԲԱԿԵՆՑԱՂ ԵՒ ՄԵԾԱԳՈՐԾ ԴԷՄՔԵՐ» մասին: Իսկ կէս գիշերւայ ժամը 12-ին տեղի ունեցաւ «Հանգստեան Ժամերգութիւն», որի աւարտին քարոզեց՝ Գերշ. Տ. Մեղրիկ Սրբ. Եպ. Բարիքեանը, նիւթ առնելով՝ «ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍՆ ՈՒ ՆՐԱ ՈՐԴԻ ՄԱՐՏԻՐՈՍԸ»: Ապա «ՏԷՐ ՈՂՈՐՄԵԱ՜», աշխարհի խաղաղութեան, բոլոր հիւանդների առողջութեան և ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։

Շաբաթ, 16 Փետրւարի առաւօտեան, ժամը 3։00-ին կատարւեց «Գիշերային Ժամերգութիւն», ապա «ՀԵՐԻՍԱՅԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ»։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ