ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտարարում ենք Թեհրանի Թեմի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 15 փետրւար 2019-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու յատուկ հոգեհանգստեան արարողութիւն Արցախի ազատագրական պայքարի եւ յատկապէս Բաքւում եւ Սումգայիթում նահատակւած մեր անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ այս առիթով քարոզելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը։

Սիրով հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին ներկայ գտնւելու Ս. պատարագին եւ հաղորդւելու մեր անմեղ նահատակների նահատակութեան խորհրդով: