Յարգանքի Տուրք Զօրավար Գրիբայդովի Յիշատակին

Շաբաթ, փետրւարի 9-ին, Թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լևոն Ջաղարեանի և Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի ընկերակցութեամբ այցելեց Ս. Թադէոս և Բարդուղիմէոս եկեղեցի, յարգանքի տուրք մատուցելու սոյն եկեղեցու բակում թաղւած՝ զօրավար Գրիբայդովի յիշատակին:

Սրբազան հայրը հոգեհանգստի և յիշատակութեան արարողութիւն կատարեց:

Սոյն արարողութեանը ներկայ էին նաև արժ. Տ. Արիստակէս քհն. Շահմիրեանը և եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամները: