ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ շաբաթ 16 Փետրւար 2019-ի Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ, այս առիթով երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի եւ ուրբաթ 11-15 փետրւար 2019-ի երեկոյեան ժամը 6-ին Ս. Սարգիս եկեղեցում կատարւելու է հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ 16 փետրւար 2019-ին մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում. կը պատարագի եւ յաւուր պատշաճի կը քարոզի թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9.00-ին
Ս. Պատարագ՝ ժամը 10.00-ին
Քարոզ՝ ժամը 11.00-ին

Յաւարտ Ս. պատարագի տեղի ունենալու է հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցւոյս բարերարների հոգիների խաղաղութեան համար, որից յետոյ տեղի է ունենալու մատաղի օրհնութիւն։

Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու հսկումի եւ Ս. Պատարագի հոգեպարար արարողութեան, հաղորդւելու տօնին խորհրդով եւ առաւել եւս կենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատը:

Նրանք ովքեր մատաղ կամ խորհուրդ ունեն, թող ազնիւ լինեն դիմելու Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդին Ազգային Առաջնորդարան: