Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն ապրիլի 24-ը յայտարարել է Հայոց ցեղասպանութեան յիշատակի ազգային օր:
Այս մասին նա յայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամեայ ընթրիքի ժամանակ: «Ֆրանսիան գիտէ, թէ ինչպէս առերեսւել պատմութեանը: Այն առաջիններից էր, որ 1915 թ. հայ ժողովրդի զանգւածային սպանութիւններն անւանեց ցեղասպութիւն և 2001 թ. ճանաչեց օրէնքի ուժով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա աւելացրել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանութեան յիշատակի օր հռչակելու գործընթացն աւարտին կը հասցւի առաջիկայ շաբաթների ընթացքում:
Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի հրաւիրած ընթրիքին Մակրոնը նաև յարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյէ Շառլ Ազնաւուրի յիշատակին:
ԵՐԵՒԱՆ, 6 ՓԵՏՐՒԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ