Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՄԻԱՑԵԱԼ ԷՄԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՄԵԿՆԵՑ

Այսօր 2 փետրւար 2019-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Արաբական Միացեալ Էմիրութիւններ մեկնեց մասնակցելու համար Եգիպտոսի Ալ Ազհար կրօնական միջազգային հաստատութեան եւ Իսլամ Իմաստունների Խորհրդի ու Արաբական Միացեալ Էմիրութեանց համագործակցութեամբ տեղի ունենալիք միջազգային համագումարին, որի գլխաւոր թեման է կրօնի դերը մարդկութեան միջեւ եղբայրութեան, համատեղ գոյակցութեան եւ սիրոյ ամրապնդման գործընթացին մէջ։

Սոյն համագումարի պատւոյ հրաւիրեալների շարքին է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսը, որ իր այլ զբաղումների բերումով լիազօրեց Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդին նրան ներկայացնելու եւ իր պատգամը համագումարին փոխանցելու, յայտնենք որ սոյն համագումարին Սրբազան հայրը ինք եւս յատուկ կերպով հրաւիրւած էր։

Համագումարի պատւոյ գլխաւոր հրաւիրեալներից է նաեւ Հռոմի Սրբազան քահանայապետ՝ նորին սրբութիւն Ֆրանսիս Պապը։

Համագումարը տեղի է ունենալու Ապու Տապիում 2-4 փետրւար 2019-ին։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ