Իսլամական Յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի առիթով ներկայացւեցին Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ծրագրերը

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի առիթով Իրանում կրօնական փոքրամասնութիւնների կազմակերպւած միջոցառումները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով, կիրակի յունւարի 27-ի առաւօտեան, Իսլամական քարոզչութիւնների համադրման խորհրդի կենտրոնում կազմակերպւել էր մամլոյ ասուլիս:

Ասուլիսի ընթացքում Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասութիւնների պատասխանատու՝ Սաիդ Թաղաւին, ով միաժամանակ Իսլ. Յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի առումով կրօնական փոքրամասութիւնների շտաբի պատասխանատուն է, անդրադառնալով ընդհանուր միջոցառումներին նշեց, որ այս տարի, էլ աւելի շուքով է նշւելու ծրագրերը եւ ընդհանուր առմամբ կրօնական փոքրամասնութիւնները՝ հայերը, ասորիները, հրէաները եւ զրադշտները ունենալու են աւելի քան 75 ծրագրեր:

Ասուլիսի ընթացքում ապա իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութեան ներկայացուցիչ ներկայացրեց իր համայնքի ծրագրերը: Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի անունից, Յարաբերական մարմանի ատենապետ՝ Արթին Բաբայեանսը մանրամասն ներկայացրեց հայ համայնքի ծրագրերը:

Ասուլիսին ներկայ էր նաև արժ. Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեանը: