«Թևանիկ» Խմբի Անդամուհիներն Այցելեցին Սրբազան Առաջնորդին

Կիրակի 30 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց «Թևանիկ» խմբի անդամուհիներին:

Անդամներն եկած էին Սրբազան Հօրը յատուկ շնորհաւորանք և բարեմաղթութիւնները փոխանցելու Նոր Տարւայ առիթով և զեկուցեցին իրենց մինչ այդ կատարած և այսուհետ կատարւելիք աշխատանքների մասին:

Սրբազան հայրը իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց այցելուներին, քաջալերելով նրանց իրենց տարած եւ տանելիք աշխատանքների համար: