Հ.Մ. Սարդարապատ Միութեան Վարչութեան Անդամներն Այցելեցին Առաջնորդ Սրբազանին

Չորեքշաբթի 26 դեկտեմբեր 2018-ին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Հ.Մ. Սարդարապատ Միութեան նորընտիր Վարչութեան անդամներ՝ տիկնայք Ժասմենա Առաքելեան և Իւետ Այւազեանսին, պարոնայք Մուշեղ Ծատրեան, Ռազմիկ Այդինեան և Ժոռէս Գրիգորեանին:

Նորընտիր Վարչութիւնն եկած էր Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու և լսելու իր թելադրութիւններն և ուղղութիւնները յառաջիկայ գործունէութեան ի խնդիր:

Սրբազան Հայրը շնորհաւորեց նորընտիր վարչութեան, յաջողութիւն մաղթեց և թելադրեց ինչպէս անցեալում համագործակցեն միմեանց հետ, ասելով՝ «Միասնականութիւնը զօրութիւն է և խանդավառութիւն է առաջացնում»: