Չորեքշաբթի դեկտեմբերի 26-ին, տօնական օրերի առիթով, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց, գաղութիս յարգելի ազգայիններից՝ պրն. Սմբատ Յակոբեանին:
Պրն. Յակոբեանն եկած էր Սրբազան Հօրն իր յատուկ շնորհաւորանքը և բարեմաղթութիւնները փոխանցելու Սրբազան Հայրը ևս իր կարգին յատուկ շնորհակալութիւն և շնորհաւորութիւններ յայտնեց պրն. Յակոբեանին:
Հանդիպումն առիթ եղաւ խօսելու ընդհանրապէս երկրում տիրող տնտեսական դժւարութիւնների մասին: