Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Հայ կին » միութեանը կից «Անահիտ» միութեան 40-ամեայ յոբելեանը նշւեց

Սրանից 40 տարի առաջ 1978-ին «Հայ կին» միութեան ջանքերի եւ Զէյթուն քաղաքամասի մի քանի կանանց միջոցով հիմքը դրւեց «Անահիտ» միութեան:

«Հայ կին» միութեանը կից «Անահիտ» միութիւնը իր միութենականների անխոնջ ջանքերի շնորհիւ Զէյթուն քաղաքամասում ակտիւ ներկայութիւն եւ դերակատարութիւն է ցուցաբերել ազգային-հասարակական կեանքում եւ սատար հանդիսացել ազգային արժէքների պահպանմանը:

Միութեան 40-ամեայ յոբելեանը նշւեց կիրակի՝ դեկտեմբերի 16-ին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում, գեղարւեստական, դասախօսական յայտագրով եւ միութեանը նւիրւած «Անահիտ» միութեան 40-ամեայ գործունէութիւնը դրսեւորող գրքի շնորհահանդէսով:

Լուրը «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ