Շաբաթ դեկտեմբերի 15-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ի.Ա.Մ. Միութեան Վարչութեան նորընտիր անդամներին:
Խումբն եկած էր հանդիպելու Սրբազան Հօրը, զեկուցելու իրենց աշխատանքների մասին և ստանալու իր օրհնութիւնն ու հայրական յորդորանքները:
Սրբազան Հայրը գնահատեց, շնորհաւորեց նորընտիր վարչութեանն ու յաջողութիւն մաղթեց միութեան բոլոր անդամներին: