Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կենտրոնական Ձեռնարկ Մայիսեան յաղթանակի 100-ամեակին նւիրւած

1918-թւականին մարմնաւորւած Հայաստանի առաջին հանրապետութիւնը, որն այս տարի բոլորեց իր 100-ամեակը, թէ Հայաստանում եւ թէ սփիւռքում նշանաւորւեց բազմաթիւ միջոցառումներով եւ մի խօսքով հայաշխարհը նշանաւորեց յաղթանակների յաղթանակ Մայիսի 28-ը:

Այդ առիթին նւիրւած միջոցառումների կազմաւորման նպատակով, Թեհրանի հայոց թեմում կեանքի կոչւած կենտրոնական յանձնախումբը նախաձեռնել է բազմաթիւ ծրագրեր, որոնցից վերջինը եւ կենտրոնականը նշւեց հինգշաբթի դեկտեմբերի 6-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում:

Տէրունական աղօթքով, Իրանի եւ Հայաստանի պետական հիմներով մեկնարկած ծրագերը՝ դասախօսութիւն, գեղարւեստական կատարումներ եւ պաստագրական ֆիլմի ցուցադրութիւն:

Սկզբում Հ.Մ.Մ. «Սիփան» Միութեան, Հ.Մ. «Նայիրի» Միութեան եւ Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան սկաուտները, գեղեցիկ համադրութեամբ, սրահում ծածանեցին եռագոյն դրօշը: Հանդիսութեանը կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջոյնի խօսք ասաց Արտոյտ Զոհրաբեանը, ով նաեւ հանդէս եկաւ ասմունքով:

Միջոցառմանը դասախօս էր հրաւիրւել Հայաստանից պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆ. Աշոտ Ներսիսեանը, ով անդրադարձաւ Մայիսեան յաղթանակին հանգեցրած, ժամանակի պատմական գործընթացներին, որոնք արդիւնքն էին ռազմական եւ դիւանագիտական քայլերի եւ շեշտեց Արամ Մանուկեանի անժխտելի դերը, որպէս ղեկավարի, ով համախմբեց բոլոր ուժերին:

Նա ներկայացրեց այդ յաղթանակի եւ Հայաստանի առաջին հանրապետութեան երկամեայ կեանքից եւ վախճանին հանգեցրած պայմաններից ներկայի համար քաղելիք դասերը, նաեւ շեշտեց, որ հայ ժողովուրդը երբ հաւատացել է իր ուժերին նման յաղթանակներ է արձանագրել, ինչպէս այսօր Արցախի ազատագրումը: Դասախօսն ընդգծեց, որ եթէ չլինէր Հայաստանի առաջին հանրապետութիւնը, չէր լինի ներկայի հանրապետութիւնը եւ ընդգծեց, որ այսօր Հայաստանի ու Արցախի ազգային անվտանութիւնը շաղկապւած են մէկը միւսով եւ կարեւորութեամբ անդրադարձաւ Հայաստանի պետականութեան ամրապնդումը:

Միջոցառման գեղարւստական յայտագիրը իրականացրին Հայաստանից ժամանած երգչուհի՝ Լիլիթ Եղիազարեանը եւ երգիչ՝ Պօղոս Աբէլեանը, պարային կատարումներով հանդէս եկան Հ.Մ.Մ. «Նայիրի» Միութեան եւ Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան խմբերը :

Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թ.Հ. Թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սրբազան Հայրն իր խօսքերն սկսեց՝ «Մայիս 28-ը մեր ժողովրդի պատմութեան ամենից լուսաւոր թւականն է», ապա անդրադառնալով մայիսեան յաղթանակին ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր միասնակամութեամբ ու հաւատքով կերտեց անկարելին:

Միւս բաժնում, Սրբազանն ընդգծեց՝ «Մայիսեան յաղթանակները կերտւեցին մի կողմից մեր ժողովրդի միասնական ուժով, բայց միւս կողմից իր ունեցած քրիստոնէական հաւատքով: Իր այն անփոխարինելի կապւածութեամբ, որ ունէր իր հաւատքին և իր կրօնին: Մեր ժողովրդին այդ օրերին զօրացրին Մայր Տաճարի և ամբողջ Արարատեան դաշտի եկեղեցիների զանգերի ղօղանջը և դէպի պատերազմի դաշտ ուղղեցին»:

Թեմակալ առաջնորդն ընդգծեց, որ այսօր մենք 100-ամեակի տօնակատարութեամբ, մեր գիտակցութեան մէջ վերակենդանացնում ենք մեր առաքելութիւնը, որպէս ժողովուրդ, որը հետեւեալն է՝ «Մենք պահանջատէր ժողովուրդ ենք»: Սրբազան հայրը կարեւորեց, որ մենք մեր գիտակցութեան մէջ վառ պահենք մեր իրաւունքներին վերատիրանալու գաղափարը եւ չխնայել ոչինչ Հայաստանի ու Արցախի հզօրացման ուղղութեամբ:

Հանդիսութեանը ներկայ էին Իրանում ՀՀ դեսպանութեան դիւանագտական կազմը, Իրանի Իսլ. խորհրդարանում Իրանահայութեան երկու պատգամաւորները, գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, Ազգային իշխանութեան, «Ալիք» հաստատութեան ներկայացուցոչները, Իրանում կրօնական հարանւանութիւնների հոգեւոր հայրերը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները:

Աւարտին հնչեց «Սարդարապատ» քայլերգը:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ