Հ.Մ.Ա.Կ.-ի Վարչութեան անդամներն այցելեցին Առաջնորդ Սրբազանին

Չորեքշաբթի թւականիս դեկտեմբերի 5-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի նախագահ՝ պրն. Գէորգ Վարդանեանին, Կենտրոնական Վարչութեան անդամ ու մարզական միութեան կապ՝ պրն. Սերժիկ Մեհրաբեանին և կազմակերպութեան մարզական միութեան փոխ-նախագահ՝ պրն. Հարմիկ Սարգսեանին:

Խումբե եկած էր Սրբազան Հօր հովանաւորութիւնն առնելու, 2019 թւականի համադպրոցական մարզախաղերի բացման առիթով:

Հանդիպումն առիթ եղաւ Սրբազան Հօրը զեկուցելու միութեան վերջին շրջանի աշխատանքների մասին:

Առաջնորդ Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց տարւած աշխատանքները և յաջողութիւն մաղթեց նրանց իրենց յառաջիկայ գործունէութեան համար: