Առաջնորդարանի Այցելուներ

 

Երեքշաբթի 4 դեկտեմբեր, 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս ազգայիններ՝ պրն. Լևոն Ահարոնեանին և Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզեֆ Մեհրաբեանին:

Սրբազան Հայրն ողջունեց իր հիւրերին և առողջութիւն մաղթեց իրենց:

Պրն. Մեհրաբեանը յայտնեց, որ որոշւել է պրն. Ահարոնեանին նւիրւած յաւուր պատշաճի մեծարանքի երեկոյ կազմակերպել:

Սրբազան Հայրը գնահատեց, իր օրհնութիւնը տւեց, ասելով, որ պրն. Ահարոնեանն այս գաղութի կեանքի մէջ իր դերակատարութիւնն է ունեցել, որպէս երկար տարիներ Թեմական Խորհրդի ատենապետ, նաև Պատգամաւորական Ժողովի անդամ ու ազգային բարերար: