«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանում, նոյեմբերի 25 և 29-ին, Զարքեշ քաղաքամասի առողջապահութեան կենտրոնի (خانه سلامت زرکش) համագործակցութեամբ, տեղի ունեցաւ կանանց կրծքի քաղցկեղի անվճար քննում-ստուգում և խորհրդատւութիւն, կանացի մասնագէտ՝ դոկտ. Մոժգան Դեհղանի միջոցով:
Դիմողներն ստուգւեցին, որոնք կարիք ունէին աւելի մասնագիտացւած քննութիւնների, սոնոգրաֆիա և մամոգրաֆիա, բժիշկը նշանակեց իրենց համար:
Բուժարանի կողմից պատրաստւած համապատասխան բացիկներ էլ յանձնւեցին դիմողներին:
«Ա.Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմին և տնօրէնութիւն