Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Գերլիսանսի և Դոկտորայի Հայ Ուսանողների և Շրջանաւարտների Գնահատման Երեկոյ

Հովանաւորութեամբ և ներկայութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, ուրբաթ նոյեմբերի 2-ին, Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կայացաւ «Դաւիթ Անյաղթ»-ի 9-րդ շրջանի գերլիսանսի և դոկտորայի ուսանողների և շրջանաւարտների գնահատման երեկոն:

Օրւայ բանախօսն էր՝ Պրոֆեսոր Գէորգ Կարապետեանը:

Գերլիսանսի ուսանողների շարքում գնահատւեցին՝ Մարգրիթա Ադամեան, Ռիմա Աղաջանեան, Սկարլետ Բաբայեան, Նայիրի Գալստեան, Դերիկ Գրիգորեան, Մորիթա Թարվերդեան, Անիա Խուդաբախշեան, Ռազմիկ Կարապետեան, Սևան Ղրաբէյկի, Լալագէ Մանասէրեան, Նանոր Մարգարեան, Նազելի Մկրտչեան, Փաթրիկ Մնացականեան, Հայդուկ Ջորջեան, Շարմաղ Տէր Օհան և Անի Քարամեանը:

Գնահատւող գերլիսանսի շրջանաւարտներն էին՝ Արեգա Աբրահամեան, Ագաթա Աբրահամեան, Նւարդ Աբրամ Սարգսեան, Էլիսա Ասլանեան, Լոռեթա Աւետիսեան, Արին Աւանէսեան, Նարեկ Բաբայեան, Օրբէլ Բարխուդարեան, Վանէ Գալստեան, Աննա Զարգարեան, Սանահին Թարվերդեան, Արութին Ղարիբեան, Քրիստինէ Մարգարեան, Անեթ Մկրտչեան Ազատ, Արին Յովհաննիսեան, Արթին Յովհաննիսեան, Վանիկ Սիմոնզ, Էլէն Ստեփանեան, Նարէ Տ. Յովհաննիսեան և Արթին Մարտիրոսեանը:

Իսկ դոկտորայի ուսանողների շարքում գնահատւեցին՝ Քրիստինէ Աբրահամեան, Սարգիս Ազիզեան, Շարա Աղաջանեան, Միշէլ Գոքան, Մառինա Դանղեան, Արթին Խաչատրեան, Շաքէ Մարգարեան, Հռիփսիմէ Միքայէլեան, Րամօ Նազարեան, Քրիստինէ Ջանանէ և Մհեր Սարդարեանը:

Գնահատւող դոկտորայի շրջանաւարտներն էին՝ Արիս Աղայեանս, Սևանա Դանղեան, Ալինա Թարվերդեան,Սորմէհ Ղարեհ-Մատրոսեան, Ադրինէ Մելիք Խաչատրեան և Ժիլբերթ Մուշկանբարեանը:

Երեկոն օժտւած էր գեղարւեստական ծրագրով, որտեղ մեներգով հանդէս եկաւ Ռաիսա Աւանէսեանը և ասմունքեց Փրենի Գօլազիզեանը:

Աւարտին օրւայ առիթով եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որը նախ գնահատեց երեկոն կազմակերպողներին և այնուհետ կարևորութեամբ անդրադարձաւ գիտութեան և թեքնոլոգիայի դերին այսօրւայ ընկերութեան կեանքում. «Գիտութիւնն ու թեքնոլոգիան առանց բարոյագիտութեան և բարոյական արժէքների ընկալման կարող են չարիք բերել մարդկութեան», շեշտեց Սրբազան հայրը, յաւելելով, որ կեանքում պիտի քայլել «նեղ ճանապարհով դժւարութիւններին յաղթահարելու համար»- եզրակացրեց Սրբազան հայրը։

Միջոցառումը կազմակերպւել էր Հայ Ակումբի և Հ.Հ.Ը. Միութեան համագործակցութեամբ:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ