Հայոց Նւարդ Գիւլբենգեան Դպրոցի Աշակերտների Մարզական Օլիմպիադա

Թւականիս կիրակի նոյեմբերի 4-ին , Հայոց Նւարդ Գիւլբենգեան տարրական տղայոց դպրոցում, կատարւեց աշակերտների 5-րդ մարզական օլիմպիադայի բացումը:

Տէրունական աղօթքից և Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնը հնչելուց յետոյ, դպրոցի փոխտեսչուհին բարի գալուստ մաղթեց ներկաներին: Ապա ծրագիրը շարունակւեց աշակերտների երդման արարողութեամբ և մարզիկների յատուկ երգով:

Մրցութիւններին մասնակցող աշակերտների տողանցքից յետոյ, դպրոցի Թէքւանդոյի խմբի անդամները կատարեցին ցուցադրական շարժումներ, ապա թեթևատլետի խմբի անդամները տասնամարտի շարժումներով հանդէս եկան մարզադաշտում:

Մրցութիւնները կատարւելու են՝ ֆութբոլ, բասկետբոլ, վազք, լող, շախմատ և այլ մարզաձևերում: