Արւեստագէտ՝ Լոլիտա Բաղդասարեանն այցելեց Սրբազան Հօրը

Շաբաթ Նոյեմբերի 3-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց արւեստագէտ և գեղանկարիչ՝ Լոլիտա Բաղդասարեանին, ում ուղեկցում էին իր ամուսին՝ դոկտ. Արմէն Ադամեանը և պրն. Թորգոմ Տ. Յակոբեանը:

Տկն. Բաղդասարեանն եկած էր յատուկ կերպով հրաւիրելու Առաջնորդ Սրբազանին մասնակցելու իր գեղանկարչութիւնների ցուցահանդէսի բացման արարողութեան, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 7-ին, Թեհրանի «Միլադ» աշտարակում:

Սրբազան հայրը մեծապէս գնահատեց արւեստագէտին և յաջողութիւն մաղթեց իրեն։