Հինգշաբթի Նոյեմբերի 1-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան Գերագոյն Կազմի անդամներին:
Խումբն եկած էր Սրբազան Հօրը հրաւիրելու ներկայ գտնւելու նոյեմբերի 16-ին կայանալիք երդման արարողութեանը:
Սրբազան Հայրը գնահատեց և քաջալերեց սկաուտներին, ասելով սկաուտութիւնն ազնիւ ճանապարհորդութիւն է, որով երիտասարդների հոգում մշակւում է մարդկային կեանքի ազնիւ առաքինութիւնները: