Դպրոցական Աշակերտներն այցելեցին «Հայ Գրքի» ցուցահանդէս և մասնակցեցին Ս. Հաղորդութեան

Երեքշաբթի, Հոկտեմբերի 16-ին, Հայոց Ազգային «Արաքս» տարրական և միջնակարգ օղակի, «Ն. Գիւրբենգեան» և «Ռոստոմ» տարրական օղակի, նաև «Մ. Մանուկեան» և «Գոհար» միջնակարգ օղակի աշակերտ-ուհիներն այցելեցին Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կազմակերպւած «Հայ Գրքի» ցուցահանդէսին: Նաև, ուսումնական նոր տարեշրջանի առիթով մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու: